Banber Erevani Hamalsarani. Sots'iologia (Jul 2022)

Հարսանեկան ծիսակարգի մոդելները ԶԼՄ-ում

  • Anrieta Karapetyan,
  • Milena Sarmakyan

DOI
https://doi.org/10.46991/BYSU:F/2022.13.1.083
Journal volume & issue
Vol. 13, no. 1(35)

Abstract

Read online

ԶԼՄ-ները ստեղծում են լսարանի օրակարգը, որոշում, թե ինչ պետք է դիտենք մենք և դրա միջոցով ձգտում փոփոխության ենթարկել լսարանի վարքը, մտածողությունն ու արժեհամակարգը, խթանում նախընտրելի վարքաձևեր և պատկերացումներ։ Անհատն իր հերթին ԶԼՄ դարաշրջանում իր կյանքի օրակարգն ավելի հակված է համապատասխանեցնել առաջարկված թեմաներին, որոնցից մեկն էլ հանդիսանում է հարսանեկան ծիսակարգը։ Վերջինիս կազմակերպումն ու իրականացումը տարբեր երկրներում ներկայացվում է տարբեր մոտեցումներով, տարրերով և շատ հաճախ իր արտացոլումը գտնում հենց ֆիլմերում։ Դրանց ազդեցությունը հասկանալու համար դիտարկվել են հարսանեկանհանդիսությունների տեսարաններ պարունակող ֆիլմեր և սոց․ հարթակներից առանձնացվածհարսանեկան հանդիսությունների լուսանկարներ։ Հոդվածում ամփոփված են նաև ԶԼՄ-ի, մասնավորապես, ֆիլմերի ու լուսանկարների ազդեցությունը հայ երիտասարդների կողմից սեփական հարսանեկան արարողությունը կազմակերպելու հարցում, նրանց մոտ ձևավորված նախասիրություններն ու նախընտրությունները, որոնք պարզ են դարձել վիրտուալ տիրույթում իրականացված հարցումների միջոցով։

Keywords