Banber Erevani Hamalsarani. Sots'iologia (Dec 2023)

Երևանի բնակչության քաղաքական լոյալության դինամիկայի կառուցվածքային մոդելը

  • Samvel Manukyan

DOI
https://doi.org/10.46991/BYSU:F/2023.14.2.007
Journal volume & issue
Vol. 14, no. 2 (38)

Abstract

Read online

Ներ­կա­յումս Հա­յաս­տա­նում ըն­թա­ցող քա­ղա­քա­կան գոր­ծըն­թաց­նե­րի ընդ­հա­նուր հա­մայ­նա­պատ­կե­րը՝ մարդ­կանց ցածր վստա­հութ­յունն է երկ­րի քա­ղա­քա­կան զար­գա­ցում­նե­րի և կու­սակ­ցա­կան հա­մա­կար­գի նկատ­մամբ։ Հոդ­վա­ծում ներ­կա­յաց­ված է Եր­ևա­նի բնակ­չութ­յան ընդ­հա­նուր լո­յա­լութ­յան, մաս­նա­վո­րա­պես՝ Հա­յաս­տա­նի քա­ղա­քա­կան զար­գա­ցում­նե­րի նկատ­մամբ լո­յա­լութ­յան դի­նա­մի­կա­յի մո­դե­լը։ Այն կա­ռուց­վել է Եր­ևա­նում 2022 թ․նո­յեմ­բե­րին կա­տար­ված ներ­կա­յա­ցուց­չա­կան սո­ցիո­լո­գիա­կան հարց­ման տվյալ­նե­րի հի­ման վրա կա­ռուց­ված­քա­յին հա­վա­սա­րում­նե­րի մո­դե­լա­վոր­ման (SEM – Structural Equation Modeling) մե­թո­դով։ Մո­դե­լը նկա­րագ­րում է, թե ինչ ուղ­ղութ­յամբ և­ ինչ ու­ժով են տար­բեր գոր­ծոն­ներն ազ­դում Հա­յաս­տա­նի հա­սա­րա­կութ­յան քա­ղա­քա­կան լո­յա­լութ­յան վրա։ Մո­դե­լում «­Լո­յա­լութ­յուն» գոր­ծոնն ար­տա­հայ­տում է Հա­յաս­տա­նի քա­ղա­քա­կան ըն­թաց­քի ըն­դու­նե­լիութ­յու­նը, վստա­հութ­յու­նը քա­ղա­քա­կան ա­ռաջ­նորդ­նե­րի նկատ­մամբ և վս­տա­հութ­յու­նը պե­տա­կան պաշ­տոն­յա­նե­րի նկատ­մամբ։ Մո­դե­լը ցույց է տա­լիս, որ «­Լո­յա­լութ­յան» վրա ա­մե­նահ­զոր ազ­դե­ցութ­յունն ու­նի «­Հե­ղա­փո­խութ­յուն» գոր­ծո­նը, որն ար­տա­հայ­տում է 2018 թ. «թավշ­յա հե­ղա­փո­խութ­յան» ըն­դու­նե­լիութ­յան աս­տի­ճա­նը և հե­ղա­փո­խութ­յու­նից սպա­սում­նե­րի ի­րա­կա­նաց­վա­ծութ­յան մա­կար­դա­կը։ Գոր­ծո­նի հա­րա­բե­րա­կան ու­ժը հա­վա­սար է 0.51-ի։ Որ­քան ա­վե­լի բարձր է հե­ղա­փո­խութ­յու­նից սպա­սում­նե­րի ի­րա­կա­նաց­վա­ծութ­յու­նը, այն­քան, մնա­ցած հա­վա­սար պայ­ման­նե­րում, բարձր է «­Լո­յա­լութ­յու­նը»։ Իր ազ­դե­ցութ­յան ու­ժով երկ­րորդն է «Տն­տե­սութ­յուն» գոր­ծո­նը, որն ար­տա­հայ­տում է Հա­յաս­տա­նի տնտե­սութ­յան վի­ճա­կի դրա­կան գնա­հա­տա­կան­նե­րը, նա­խորդ տար­վա ըն­թաց­քում տնտե­սա­կան վի­ճա­կի դրա­կան փո­փո­խութ­յուն­նե­րը և­ ա­պա­գա­յի դրա­կան սպա­սում­նե­րը։ Գոր­ծո­նի հա­րա­բե­րա­կան ու­ժը հա­վա­սար է 0.22-ի։ Որ­քան ա­վե­լի բարձր է «Տն­տե­սութ­յուն» գոր­ծո­նի ար­ժե­քը, այն­քան ա­վե­լի բարձր է «­Լո­յա­լութ­յու­նը»։ Իր ու­ժով եր­րորդն է «­Պա­տե­րազմ» գոր­ծո­նը, որն ար­տա­հայ­տում է 44-օր­յա պա­տե­րազ­մում բաց թողն­ված հնա­րա­վո­րութ­յուն­նե­րը, այդ թվում՝ 44-օր­յա պա­տե­րազ­մից խու­սա­փե­լու, հաղ­թա­նա­կի և պա­տե­րազ­մա­կան կո­րուստ­նե­րը նվա­զեց­նե­լու հնա­րա­վո­րութ­յուն­նե­րը։ Այս գոր­ծո­նի հա­րա­բե­րա­կան ու­ժը -0.16 է։ Որ­քան հա­սա­րա­կութ­յունն ա­վե­լի սուր է ըն­կա­լում բաց թողն­ված հնա­րա­վո­րութ­յուն­նե­րը, այն­քան ա­վե­լի ցածր է «­Լո­յա­լութ­յու­նը»։ Բա­ցա­հայտ­ված գոր­ծոն­նե­րը բա­ցատ­րում են «­Լո­յա­լութ­յուն» գոր­ծո­նի փո­փո­խա­կա­նութ­յան (դիս­պեր­սիա­յի) 48%-ը։ Մո­դե­լի վեր­լու­ծութ­յան արդ­յունք­նե­րը և­ ամ­բող­ջա­կան կա­ռուց­ված­քը կա­րող են գի­տա­կան հենք ծա­ռա­յել հա­սա­րա­կութ­յան լո­յա­լութ­յան հետ կապ­ված խնդիր­նե­րի ռազ­մա­վա­րա­կան պլա­նա­վոր­ման և կա­ռա­վար­ման ո­լորտ­նե­րում։

Keywords